Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արցախի հարցը չի կարող լուծված համարվել, քանի դեռ արցախցին զրկված են իրենց հայրենիքից, գերեզմաններից, սրբություններից. Շահրամանյան
«5 տարի առաջ այս օրը լուսաբացին Ադրեջանը հարձակում գործեց Արցախի վրա մեկ նպատակով՝ տիրել Արցախին»,-44-օրյա պատերազմի 5-րդ տարելիցի կապակցությամբ «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։
Հարցին՝ կարո՞ղ էին կանգնեցնել կամ խուսափել այդ պատերամից, նա պատասխանեց. «Տարիներ շարունակ ձևավորված է եղել Մինսկի խումբ, զբաղվում էր հակամարտության կարգավորմամբ։ Լսում էինք վստահեցումներ, որ Արցախի հարցը չունի ռազմական լուծման տարբերակ։ Ցավոք սրտի, աշխարհում փոխվել է իրավիճակը, իրադրությունը, տեսակետները, այսօր ականատես ենք լինում, որ աշխարհում շատ ու շատ հարցեր լուծվում են ուժի տարբերակով։
Կարող էինք խուսափել, թե ոչ... չեմ կարող այդ հարցին պատասխանել»։
Ս. Շահրամանյանը նշեց, որ ողջունում են ցանկացած նախաձեռնություն, որ ուղղված է խաղաղության. «Սակայն մշտապես նշում ենք, որ արցախցիների հարցը պետք է ստանա համապատասխան լուծում։
Չի կարող այս հարցը համարվել լուծված, եթե արցախցին զրկված է իր հայրենքից, գերեզմաններից, սրբություններից»։
«Այսպիսի ավարտ չէինք պատկերացնում կանխատեսում, իմ կարծիքով մենք ձգտել ենք անենք ամեն ինչ որպեսզի նման արդյունք չունենանք»,- ասաց Արցախի նախագահը։
Ինչ վերաբերում է այն խոսակցություններին՝ «դե մնային, կռվեին արցախցիները, չգային, չտային» խոսույթին, նա ասաց, որ լուրջ չի վերաբերվում, քանի որ նման արտահայտություններ անող մարդիկ չեն կարող իրենց լուրջ անձնավորություններ համարել։