Երկրիդ ղեկվարն է ասում, թե էն Ադրբեջան է. հարց եմ տալիս, բա խի՞ էին իմ երեխուն տանում Ադրբեջան.Անհետ կորածի հարազատ
Իրավունք
19:48 27/09/2025
Հայաստան

Երկրիդ ղեկվարն է ասում, թե էն Ադրբեջան է. հարց եմ տալիս, բա խի՞ էին իմ երեխուն տանում Ադրբեջան.Անհետ կորածի հարազատ

«Այսօր Հայաստանի իշխանությունն ասում է Ղարաբաղն Ադրբեջան է, բա խի էիք իմ երեխուն ուղարկում Ադրբեջան»,-ՊՆ-ի գնդապետին հարցրեց 44-օրյա պատերազմում զոհված Արման Ղուկասյանի եղբայր և անհետ կորած Սարգիս Ղուկասյանի հորեղբայր Արսեն Ղուկասյանը։

Գնդապետ Ստեփանյանն ասաց. «Պետք է եղել, տարել ենք»։

 «Շարքային ինժեները չի ասում, այլ երկրիդ ղեկվարն է ասում, թե էնի Ադրբեջան է. հարց եմ տալիս ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաներին, խի էին իմ երեխային տանում Ադրբեջան»,- կրկնեց Ղուկասյանը։

Նա վրդովվեց, երբ Ստեփանյանը հայտնեց, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը չի կարող շաբաթ և կիրակի օրը ընդունել անհետ կորածների ծնողներին։

«2020 թվականի սեպտեմբերի 27-ը կիրակի էր, բա ինչո՞ւ էին մեր երեխաներին կիրակի օրով պատերազմ տանում»,-ասաց Արսեն Ղուկասյանը։

Նա լրագրողներին հայտնեց, որ ԱԽ ՊԲ հետախուզության պետը 2021 թվականին նեղ շրջանակում ասել է, որ գիտի, թե անեհետ կորածներին որ ճամբարում են ադրբեջանցիները պահում և ծնողները այդ նոր հանգամանքի մասով հարցեր ունեն ՊՆ պատասխանատուներին։

Հիշեցնենք, որ ՊՆ-ից խոստացել են ծնողների երկուշաբթի ընդունել։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder