Հնդկաստանում 31 մարդ է մահացել է հանրահավաքի ժամանակ ոտնակոխ լինելու հետևանքով
Հասարակություն
21:40 27/09/2025
Աշխարհ

Հնդկաստանում 31 մարդ է մահացել է հանրահավաքի ժամանակ ոտնակոխ լինելու հետևանքով

Հնդկաստանի հարավային Թամիլ Նադու նահանգում նախընտրական հանրահավաքի ժամանակ առնվազն 31 մարդ է ոտնատակ ընկնելու հետևանքով մահացել է։

CNN-ի փոխանցմամբ, 50 մարդ վնասվածքներ է ստացել դերասան-քաղաքական գործիչ թեկնածոը Վիջայի հրավիրած հավաքի ժամանակ։ Նրանց թվում կան տարեցներ ու երեխաներ։ Մոտակա Տիրուչիրապալլիի և Սալեմի շրջաններից առնվազն 44 բժիշկ է ուղարկվել դեպքի վայր։

Միջոցառման ընթացքում էլեկտրաէներգիայի հանկարծակի անջատումը հրմշտոց է առաջացրել: Վատ օդափոխությունը և մարդկանց մեծ թվի պատճառով իրավիճակն էլ ավելի է սրվել։

 Շտապօգնության մեքենաները դժվարությամբ են հասել դեպքի վայր՝ խցանումների պատճառով։ Հանրահավաքի մի քանի մասնակիցների վիճակը շարունակում է մնալ ծանր։

Վիջայը, որը հայտնի է միայն մեկ անունով, քարոզարշավ է անցկացնում հաջորդ տարվա սկզբին կայանալիք նահանգային ընտրություններին ընդառաջ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder