«Հրապարակ». Վալոդյա Գրիգորյանի սպանությունը փորձում են կապել փետրվարին Մերձավանում տեղի ունեցած սպանության հետ
Օրվա մամուլ
08:31 27/09/2025
Հայաստան

«Հրապարակ». Վալոդյա Գրիգորյանի սպանությունը փորձում են կապել փետրվարին Մերձավանում տեղի ունեցած սպանության հետ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Իշխանությունը Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանության մեկ վարկած է քննարկում` փորձելով այն ապաքաղաքական սպանություն ներկայացնել, և երեկ ձերբակալվեց Մերձավանի նախկին համայնքապետ, ՔՊ-ական Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին՝ Նարեկ Օհանյանը:

Այսինքն, այս սպանությունը փորձում են կապել փետրվարին Մերձավանում տեղի ունեցած սպանության հետ` Նարեկ Օհանյանը սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրն է: Սակայն կասկածյալների կլանը, պարզվում է, սերտ կապերի մեջ է եղել թե՛ իշխանության, թե՛ քրեական հեղինակությունների հետ։ Դրա մասին է վկայում նաև այս լուսանկարը, որը տրամադրել են մեզ: Նկարում ՔՊ-ական հանրահայտ պատգամավոր Հայկ Սարգսյանն է՝ Ռուստամ Ստեփանյանի՝ Չաղ Ռուստամի, և Մերձավանի նախկին համայնքապետ Մհեր Ախտոյանի հետ»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder