44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում ՊՆ-ի դիմաց(թարմացված)
Հասարակություն
18:18 27/09/2025
Հայաստան

44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում ՊՆ-ի դիմաց(թարմացված)

«Մենք մի քանի բարձրաստիճան պաշտոնյայի հետ հանդիպում ենք պահանջում, քանի որ մեր մոտ շատ հարցեր են առաջացել»,-ՀՀ ՊՆ-ի դիմաց  հայտնեց 44-օրյա պատերազմում զոհված Արման Ղուկասյանի եղբայր և անհետ կորած Սարգիս Ղուկասյանի հորեղբայր Արսեն Ղուկասյանը։

Նրա հետ բողոքի ակցիա են իրականացնում 44-օրյա պատերազմում անհայտ կորած զինվորների 4 ծնողները և հարազատները։

Ծնողները պահանջում են ԳՇ պետ Էդուարդ Ասրյանի, Արցախի հրամանատար Կամո Վարդանյանի և ԱՀ ՊԲ հետախուզության պետի հետ հանդիպում։

Ակցիայի մասնակիցներևին հայտնել են, որ այսօր այդ հանդիպումը տեղի չի ունենա՝ խոստանալով, որ այն կլինի երկուշաբթի, բայց չեն հավատում և արդեն բողոքի ակցիա են իրականացնում։

Ծնողները սպասում են հստակ պատասխանի նախարարությունից։

Քիչ առաջ, ակցիայի մասնակիցներին ՊՆ-ից հայտնեցին, որ հանդիպումը կկազմակերպեն երկուշաբթի օրը և ծնողները նախատեսում են Սեպտեմբերի 29-ին ժամը 12։00-ին մի քանի տասնյակ ծնողներով կգան հանդիպման։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder