Նոր կրակոցներ Արմավիրում. Զոհվել է մեկ մարդ
Իրավունք
20:58 27/09/2025
Հայաստան

Նոր կրակոցներ Արմավիրում. Զոհվել է մեկ մարդ

Արմավիրի մարզի Արաքս գյուղում կրակոցներ են հնչել։ Ինչպես հայտնում է լրագրող Լիա Սարգսյանը, երկու համագյուղացիների միջև ծագած վեճն այնպես է թեժացել, որ կողմերից մեկը կրակել է մյուսի վրա: Տուժողը հրազենային վիրավորումով տեղափոխվել է հիվանդանոց: Հրազենային վիրավորում ստացած Մասիս Ասատրյանը մահացել է:

Shamshyan.com-ը նույն դեպքի վերաբերյալ գրում է՝ դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին, որ կրակոցներ արձակողը գյուղում հայտնի է որպես հոգեկան խնդիրներ ունեցող։
 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder