Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ժողովուրդ». Իրավապահները մինչ օրս սպանություն կատարողին չեն հայտնաբերել
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Երեկ՝ երեկոյան իրավապահները խուզարկում էին 7 ամիս առաջ Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի եղբոր՝ Նարեկ Օհանյանի տունը։ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով Նարեկ Օհանյանը կասկածյալ է։ Փոխոստիկանապետ Վարդան Վարդանյանը հայտնել է, որ Փարաքարի համայնքապետի սպանությունը միջանձնային հարաբերությունների հետ է կապված, փետրվարյան դեպքերի շարունակությունն է։ ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Նարեկ Օհանյանը այս պահին ձերբակալված է։
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր. «Ինչպես հայտնի է, Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վալոդ- յա Գրիգորյանին սպանեցին սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23:50-ի սահմաններում: Ի՞նչ էր անում Վալոդյա Գրիգորյանը նոր կառուցվող առանձնատանը կեսգիշերին՝ 23:50-ի սահմաններում Ընտանիքի անդամները «Ժողովուրդ» օրաթերթին դեպքի օրը պատմեցին, որ միայն օրվա վերջում էր նա հասցնում գնալ նոր տան վերանորոգման աշխատանքներին հետևելու, և այդ օրը բացառություն չէր. հաճախ էր գնում, կամ ամեն օր: Սակայն համայնքում տարածված լուրերի համաձայն՝ Վալոդյա Գրիգորյանը սպասել է ժամը 12:00-ին, որպեսզի գնա եղբոր՝ Պայքար Գրիգորյանի ծնունդը շնորհավորելու: Բայց հնչել են դավադիր կրակոցները, ու նա չի հասցրել գնալ տնային կալանքի տակ գտնվող եղբոր մոտ:
Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի 5-ին Մերձավանում հնչած կրակոցներից սպանված Գրիգոր Օհանյանը՝ ՔՊ-ական Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին, սպանվել էր հենց իր ծննդյան օրը: Եվ հիմա համայնքում խոսում են, թե մարդասպանը Վալոդյա Գրիգորյանին սպանելու համար պատահական օր չի ընտրել, այլ հարազատ եղբոր ծննդյան գիշերը: Անձնական վրեժխնդրությո՞ւն, թե՞ պատահականություն Նշենք, որ Վալոդյա Գրիգորյանի եղբայրը սպանված Գրիգոր Օհանյանի սպանության գործով մեղադրյալներից մեկն է ու գտնվում է տնային կալանքի տակ։ «Ժողովուրդ» օրաթերթը Փարաքար խոշորացված համայնքում նկատեց և նկարահանեց, որ Մերձավանում 7 ամիս առաջ սպանված ՔՊ-ական Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդու՝ Գրիգոր Օհանյանի տունը իրավապահները վերահսկում են։ Հատկապես նշանակետում պետք է լինի Գրիգորի եղբայրը՝ Նարեկ Օհանյանը:
Իսկ ինչ վերաբերում է Վալոդյա Գրիգորյանին ուղղված կրակոցներից վիրավորում ստացած Արծրուն Գալստյանին, ապա նրա եղբոր տղաները՝ Արթուր Գալստյանը, Մարզպետ Գալստյանն ու Սևակ Գալստյանը ևս 7 ամիս առաջ Մերաձավանում հնչած կրակոցների գործով մեղադրյալի աթոռին են։ Համայնքում լուրեր են պտտվում, որ Գրիգորյանի և ոստիկանի սպանության գործով արդեն իրավապահների տեսադաշտում կասկածյալ կա։ Բայց փաստ է, որ իրավապահները մինչ օրս սպանություն կատարողին չեն հայտնաբերել. փնտրում են ու փնտրում»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։