Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ուկրաինայում Գարեգին երկրորդի եղբորը՝ Եզրասին ներառել են «Միրոտվորեց»-ի տվյալների բազայում
Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբայր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը ներառվել է ուկրաինական ծայրահեղական «Միրոտվորեց» կայքի տվյալների բազայում: Այդ փաստը պարզել է ՏԱՍՍ-ը՝ կայքի տվյալների ուսումնասիրության ժամանակ։
Կայքի Հիմնադիրները, ի թիվս այլ բաների, Եզրասին մեղադրում են Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը խաթարելու փորձի, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությանը հրապարակայնորեն աջակցելու մեջ։
«Միրոտվորեց» կայքը ստեղծվել է 2014 թվականին: Դրա նպատակն է բացահայտել և հրապարակել այն անձանց անձնական տվյալները, ովքեր ենթադրաբար սպառնում են Ուկրաինայի ազգային անվտանգությանը: Վերջին տարիներին «Միրոտվորեց»-ը սև ցուցակում է ներառել լրագրողներին, արվեստագետներին և քաղաքական գործիչներին, որոնք այցելել են Ղրիմ, Դոնբաս կամ այլ կերպ առաջացրել են կայքի ստեղծողների բացասական արձագանքը: