Ուկրաինայում Գարեգին երկրորդի եղբորը՝ Եզրասին ներառել են «Միրոտվորեց»-ի տվյալների բազայում
Քաղաքական
16:22 28/09/2025
Տարածաշրջան

Ուկրաինայում Գարեգին երկրորդի եղբորը՝ Եզրասին ներառել են «Միրոտվորեց»-ի տվյալների բազայում

Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբայր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը ներառվել է ուկրաինական ծայրահեղական «Միրոտվորեց» կայքի տվյալների բազայում: Այդ փաստը պարզել է  ՏԱՍՍ-ը՝ կայքի տվյալների ուսումնասիրության ժամանակ։

Կայքի Հիմնադիրները, ի թիվս այլ բաների, Եզրասին մեղադրում են Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը խաթարելու փորձի, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությանը հրապարակայնորեն աջակցելու մեջ։

«Միրոտվորեց» կայքը ստեղծվել է 2014 թվականին: Դրա նպատակն է բացահայտել և հրապարակել այն անձանց անձնական տվյալները, ովքեր ենթադրաբար սպառնում են Ուկրաինայի ազգային անվտանգությանը: Վերջին տարիներին «Միրոտվորեց»-ը սև ցուցակում է ներառել լրագրողներին, արվեստագետներին և քաղաքական գործիչներին, որոնք այցելել են Ղրիմ, Դոնբաս կամ այլ կերպ առաջացրել են կայքի ստեղծողների բացասական արձագանքը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ուկրաինայում Գարեգին երկրորդի եղբորը՝ Եզրասին ներառել են «Միրոտվորեց»-ի տվյալների բազայում