Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մոլդովայի ընտրություններում ընդդիմությունը ստացել է քվեարկողների ձայների 49.8%-ը
Մոլդովայում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել օրինական և անվտանգ պայմաններում։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Անժելա Կարամանը, որի խոսքերը հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ն։
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այժմ ներկայացնում է նախնական արդյունքները։ Մենք ապահովել ենք, որ ընտրությունները տեղի ունենան օրինական և անվտանգ պայմաններում»,-ասել է նա։
Սեպտեմբերի 28-ին երկրում տեղի են ունեցել արտահերթ ընտրություններ։ Ընտրողների մասնակցությունը գերազանցել է 33.3%-ը, ինչը թույլ է տվել ընտրությունները համարել կայացած։
Ձայների 100%-ի հաշվարկից հետո ընդդիմադիր կուսակցությունները, այդ թվում՝ Հայրենասիրական դաշինքը, ստացել են ձայների 49.8%-ը, իսկ իշխող Գործողության և համերաշխության կուսակցությունը (ԳՀԿ)՝ 50.2%-ը։
Ընդդիմությունը համաձայն չէ ընտրության արդյունքների հետ և բողոքի ակցիա էր իրականացրել։