Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մեծ համոզմունք ունեմ՝ 2026-ի ԱԺ ընտրություններում ժողովուրդը Հայաստանի կառավարման մեզ տված մանդատը երկարացնելու է. Փաշինյան
«Ես մեծ համոզմունք ունեմ, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում ժողովուրդը Հայաստանի կառավարման մեզ տված մանդատը երկարացնելու է»,- Ստրասբուրգում լրագրողների հետ զրուցում ասել է Նիկոլ Փաշինյանը։
Նա շարունակել է՝ պատասխանելու իր իր հարցին՝ ինչո՞ւ. «Որովհետև այս քաղաքականությունը՝ խաղաղության օրակարգը, որը մենք վարում ենք, այդ քաղաքականության հեղինակը ժողովուրդն է»։
«Ժողովուրդն իր ձևակերպած խաղաղության օրակարգի ճակատագիրը պետք է որոշի 2026 թվականին խորհրդարանական հերթական ընտրություններին ու պատմականորեն չի կարող այլ բան տեղի ունենալ, քան խաղաղության օրակարգի հաղթանակի վերահաստատումը։
Մենք օրգանական կապով եք կապված մեր ժողովրիդ հետ, մենք չենք այս ամեն ինչը որոշում, մենք չենք այս ամեն ինչը որոշել, որոշել է ժողովուրդը և 2026-ին էլ որոշելու է ժողովուրդը։ Մենք ադ օրգանական կապով գիտենք, թե ինչ է որոշելու ժողովուրդը»,-ասել է Փաշինյանը: