Դրամապանակի գողերին գտան Վրացյան փողոցում
Իրավունք
14:56 29/09/2025
Հայաստան

Դրամապանակի գողերին գտան Վրացյան փողոցում

ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն սեպտեմբերի 16-ին զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ գողացել են դրամապանակը և քարտից գումար կանխիկացրել։
Նախաձեռնվել էր քրեական վարույթ:

Ոստիկանությունից հայտնում են, որ համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողներն օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզել են, որ գողությունը կատարել են Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակիչ՝ 43-ամյա և Երևանի բնակիչ՝ 41-ամյա երկու տղամարդ: Նրանք սեպտեմբերի 25-ին մայրաքաղաքի Վրացյան փողոցում ձերբակալվել և տեղափոխվել են բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել նախաքննական մարմին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder