Ոստիկանությունն այցելել է լրագրող Սյուզի Բադոյանի տուն. Սամսոնյանը մանրամասեր է հրապարակում
Քաղաքական
15:22 29/09/2025
Հայաստան

Ոստիկանությունն այցելել է լրագրող Սյուզի Բադոյանի տուն. Սամսոնյանը մանրամասեր է հրապարակում

Ոստիկանությունն այսօր այցելել է լրագրող Սյուզի Բադոյանի տուն։ Այս մասին հայտարարել է «Անտիֆեյք»-ի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը։

«Սյուզի Բադոյանը տանը չի լինում, բնակարանից դուրս եկած է լինում։ Ծեծում են բոլոր հարևանների դռները, հարցնում են՝ այստե՞ղ է ապրում։ Քաղաքական հարցերով վարչությունն է, չգիտենք, ով է ղեկավարը, անձամբ կուրացիա է անում տիկին նախարարը։ Զանգում են Սյուզիին, Սյուզին պատասխանում է, ի՞նչ է պարզվում, նման երկրորդ բան գոյություն չունի։ Տեսնում եք, ի՞նչ է կատարվում Հայաստանում, իսկ սրանք զբաղված են քաղաքական հակառակորդներին լռեցնելով։

Սյուզի Բադոյանը «Իմնեմնիմի»-ի եթերում հայտնում է, որ իր ունեցած տեղեկություններով, դպրոցներից մեկում միջին դասարանցիներին նարկոտիկ են հյուրասիրել, բառացի ասում է. «ես չգիտեմ, այս ինֆորմացիան ինչքանով է ճիշտ, առավոտյան ճշտելու եմ, աստված եմ կանչում, որ ես սխալված լինեմ»»,-մանրամասնեց Սամսոնյանը։

Նա ընդգծեց, օր ու մեջ հանրապետությունում մարդ են սպանում, իսկ ոստիկանությունը լրագրողին ստիպում է հաղորդում տալ։

«Մարդիկ մեր եթերում խոսք ասելուց հետապնդման են ենթարկվում։ Բադոյան Սյուզիի նկատմամբ բացահայտ հետապնդում է կամ հետապնդման փորձ»,-ասաց Սամսոնյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder