Արձանագրվեց, որ վարչապետին անվստահություն հայտնելու առաջարկի շուրջ ձևավորվել է լայն հասարակաքաղաքական միախմբվածություն. ՀՀԿ ԳՄ
Քաղաքական
22:13 29/09/2025
Հայաստան

Արձանագրվեց, որ վարչապետին անվստահություն հայտնելու առաջարկի շուրջ ձևավորվել է լայն հասարակաքաղաքական միախմբվածություն. ՀՀԿ ԳՄ

ՀՀԿ Գործադիր մարմինը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.

«Այսօր տեղի ունեցավ ՀՀԿ Գործադիր մարմնի արտահերթ նիստը, որի ընթացքում քննարկվեցին և ամփոփվեցին կուսակցության խմբակցության կողմից նախաձեռնված վերջին խորհրդարանական լսումների արդյունքները։

Արձանագրվեց, որ վարչապետին անվստահություն հայտնելու առաջարկի շուրջ ձևավորվել է լայն հասարակաքաղաքական միախմբվածություն, ինչում իրենց կարևոր դերակատարությունն ունեն նաև արտախորհրդարանական ուժերը և գործիչները։

Ողջունվեց խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր խմբակցության որոշումն, այնուհանդերձ, միանալ տվյալ գործընթացին և ընդգծվեց համագործակցային ձևաչափով ընդդիմադիր գործընկերների հետ պրոցեսի ամենաարդյունավետ կազմակերպման համար ջանքերի մեկտեղման և կանոնավոր կոնսուլտացիաների անհրաժեշտությունը։

Կուսակցության ստորաբաժանումներին և տարածքային կառույցներին հանձնարարվեց ակտիվացնել տվյալ ուղղությամբ քարոզչական աշխատանքները տեղերում՝ մեր հայրենակիցների հետ։

ՀՀԿ Գործադիր մարմին

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արձանագրվեց, որ վարչապետին անվստահություն հայտնելու առաջարկի շուրջ ձևավորվել է լայն հասարակաքաղաքական միախմբվածություն. ՀՀԿ ԳՄ