Իմ ունեցած տվյալներով, ՊՆ-ում իմացել են՝ որտեղ են մեր երեխաները, որը որ լագերում է, ինչո՞ւ քայլեր չեն ձեռնարկել. Անհետ կորածի հարազատ
Հասարակություն
16:07 29/09/2025

Իմ ունեցած տվյալներով, ՊՆ-ում իմացել են՝ որտեղ են մեր երեխաները, որը որ լագերում է, ինչո՞ւ քայլեր չեն ձեռնարկել. Անհետ կորածի հարազատ

«Իմ ունեցած տվյալներով, այստեղ իմացել են՝ որտեղ են մեր երեխաները, որը որ լագերում է։ Ինչո՞ւ քայլեր չենք ձեռնարկել երեխաներին բերելու համար։ Ինչու են քաշվել մի կողմ ու վերջ, անունն էլ պաշտպանության նախարարություն է։ Ո՞ւմ են պաշտպանում»,- լրագրողների հետ զրույցում հարցադրում արեց 44-օրյա պատերազմում անհետ կորած Սարգիս Ղուկասյանի հորեղբայրը՝ Արսեն Ղուկասյանը, ով անհետ կորած զինծառայողների ծնողների հետ  ՊՆ դիմաց ակցիա է անում։ 

Նա նշեց, որ իրենք այսօր 12․00-ից պաշտպանության նախարարության մոտ են, իրենց պահանջն է հանդիպում ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի, ԳՇ պետի խորհրդական Կամո Վարդանյանի, ԳՇ հետախուզության վարչության նախկին պետ Առաքել Մարտիկյանի հետ։

«Մեզ փոխանցեցին, որ վեց հոգու հետ կհանդիպի ԳՇ պետի տեղակալը։ Բայց մենք իրեն հարց չունենք տալու։ Կհարցնենք՝ ո՞ւր է քո ղեկավարը... Այսքան ժամանակ Էդվարդ Ասրյանի հետ չենք հանդիպել։ Դիտավորյալ է ձգձգում մեզ հետ հանդիպումը»,- ասաց Ա. Ղուկասյանը։

Նա ընգծեց, որ ՊՆ պաշտոնյաների հետ իրենց հանդիպումները մշտապես խնդիրներով են ուղեկցվում։

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ քաշքշոց էր տեղի ունեցել ՊՆ վարչական շենքի դիմաց ակցիա իրականացնող անհետ կորած զինծառայողների հարազատների ու ռազմական ոստիկանության ծառայողների միջև։

Այժմ  անհետ կորած զինածառյողների հարազատները սպասում են ԳՇ պետ տեղակալի հետ հանդիպմանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իմ ունեցած տվյալներով, ՊՆ-ում իմացել են՝ որտեղ են մեր երեխաները, որը որ լագերում է, ինչո՞ւ քայլեր չեն ձեռնարկել. Անհետ կորածի հարազատ