Պայթյուն Պակիստանի ոստիկանության շտաբի մոտ, կա 10 զոհ
Քաղաքական
15:00 30/09/2025
Աշխարհ

Պայթյուն Պակիստանի ոստիկանության շտաբի մոտ, կա 10 զոհ

 Բելուջիստան նահանգի հարավ-արևմտյան Քվետա քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ, 32-ը՝ վիրավորվել։ Դեպքի մասին հաղորդում է «Դաուն» թերթը՝ հղում անելով նահանգի առողջապահության վարչությանը։

Վարչությունը նշել է, որ Քվետա քաղաքի բժշկական հաստատությունները բերվել են բարձր պատրաստվածության վիճակի՝ կապված միջադեպի հետ։

Geo TV-ն՝ հղում անելով անվտանգության աղբյուրներին, հաղորդում է, որ պայթյունն իրականացրել է «Ֆիտնա ալ-Խավարիջ» խմբավորման (նախկինում հայտնի որպես «Թեհրիկ-ե-Թալիբան Պակիստան» կամ «Պակիստանի թալիբների շարժում») ինքնասպան-ահաբեկիչը։

Աֆղանստանին սահմանակից Խայբեր-Պախտունխվա և Բելուջիստան նահանգները 2024 թվականին կազմել են Պակիստանում ահաբեկչական հարձակումների 90%-ը։ Երկու տարածաշրջաններում էլ տարբեր զինված խմբավորումներ հարձակումներ են իրականացնում Պակիստանի անվտանգության ուժերի և քաղաքացիական բնակչության վրա՝ ազգային փոքրամասնությունների՝ պաշտունների և բելուջների իրավունքները պաշտպանելու պատրվակով։ Հայտնում է ՏԱՍՍ-ը։

Ալ աղբյուրներ հայտնում են, որ Պակիստանի Դաշնային ոստիկանության շտաբի մոտ էր պայթյուն որոտացել։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder