«Հրապարակ». Ի՞նչ «դեբոշ» է եղել «Արթիկ» ՔԿՀ-ում, որն ավարտվել է ծեծկռտուքով
Օրվա մամուլ
08:40 30/09/2025
Հայաստան

«Հրապարակ». Ի՞նչ «դեբոշ» է եղել «Արթիկ» ՔԿՀ-ում, որն ավարտվել է ծեծկռտուքով

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մեր տեղեկություններով, մի քանի օր առաջ «Արթիկ» ՔԿՀ-ում «դեբոշ» է եղել, որն ավարտվել է ծեծկռտուքով: Դատապարտյալները ծեծի են ենթարկել բերդի աշխատակից Անդրանիկ Համբարյանին, որը նախատել է նրանցից մեկին` իրեն այցելած բուժքրոջ հետ անհարգալից շփվելու համար: Սկսվել է լեզվակռիվ, բանտարկյալը հարձակվել է աշխատակցի վրա, որից հետո կապ են տվել ու զոն մտցրել տասնյակ աշխատակիցների: Դատապարտյալներն էլ են ներքաշվել, վնասվել է ռեժիմի պետի տեղակալի ձեռքը։

Ոլորտի պատասխանատուների կարծիքով, ՔԿԾ նախկին պետ Ամբակում Գրիգորյանի «բարեփոխումների» արդյունքում օպերատիվ բաժնի աշխատանքը թուլացել է, այն դարձել է առանձին ոչ կարևոր կառույց, ազատել են փորձառու օպերներին, օպերաշխատողներ են դարձել ոչ մասնագետները:

Իսկ Սրբուհի Գալյանի ընկերուհին՝ ՔԿԾ պետ Ծովինար Թադևոսյանը, քանի որ կիլոմետրերով հեռու է իր ղեկավարած ոլորտից, ուստի հին արատավոր բարքերը ծաղկում են ու բարգավաճում։ Մեզ ասացին նաև, որ Ամբակում Գրիգորյանի կրճատած օպերների մեծ մասը դատարան է դիմել` վիճարկելով իրենց ապօրինի ազատումը: «Աբովյան» ՔԿՀ-ի օպեր բաժնի նախկին պետ Գևորգ Վարոսյանն առաջին ատյանում արդեն հաղթել է, գործը քննվում է վերաքննիչում»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder