«Հրապարակ». ՔՊ-ում շարունակում են իրավիճակի թիվ մեկ պատասխանատու համարել Արփինե Սարգսյանին
Օրվա մամուլ
08:25 30/09/2025
Հայաստան

«Հրապարակ». ՔՊ-ում շարունակում են իրավիճակի թիվ մեկ պատասխանատու համարել Արփինե Սարգսյանին

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մինչ ՆԳՆ-ում հույս ունեն, որ Փարաքարի համայնքապետի սպանությունն այլևս «բացահայտված» է, ՔՊ-ում շարունակում են իրավիճակի թիվ մեկ պատասխանատու համարել ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին և համարում են, որ Արմավիրի քրեական վարչության պետ Արթուր Բդոյանին քավության նոխազ դարձրին` ազատելով պաշտոնից։

Ավելին, իշխանական թիմում կարծում են, որ եթե փետրվարի միջադեպից հետո Փարաքարը մշտապես ՆԳՆ հսկողության տակ լիներ, ինչպես հայտարարում է ՆԳՆ-ն, ապա կիմանային, որ լարվածությունն այս ամիսներին չի թուլացել, ուստի պետք է վերահսկողություն իրականացվի, և հենց այդ ժամանակ Բդոյանին կփոխարինեին մեկ ուրիշով, իսկ Արփինե Սարգսյանը դա չի արել: Չի արել, քանի որ Բդոյանն էլ է Ջավախքից, իսկ նախարարը ջավախահայերի հարս է։

Փարաքարի դեպքից հետո ՔՊ-ում թիվ մեկ թեման այն է, որ եթե այս նախարարը մի համայնքապետի դեմ ծրագրված հանցագործություն ի զորու չէ կանխել, ապա իրենք լրիվ անպաշտպան են։ Իսկ Փաշինյանի՝ դեպքից ժամեր անց արած գրառումն այն մասին էր, որ հենց ՆԳՆ-ում են թերացել»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder