Խոստումը կատարելու համար այս կառավարությունը հաջորդ տարի կենսաթոշակը պետք է բարձրացնի 55 %-ով. Թադևոս Ավետիսյան
Քաղաքական
17:09 30/09/2025
Հայաստան

Խոստումը կատարելու համար այս կառավարությունը հաջորդ տարի կենսաթոշակը պետք է բարձրացնի 55 %-ով. Թադևոս Ավետիսյան

«Պոպուլիստական խոստումները կատարելու համար այս կառավարությանը մնացել է մեկ բյուջետային տարի»,- ԱԺ հայտրարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

Անդրադառնալով բնակչության անապահով հատվածին՝ 40 %-ին տրված, բայց չկատարվող սոցիալական խոստումներին՝ ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ նրանց կյանքի որակը վատացել է, քանի որ միջին գնաճը գերազանցել է նրանց միջին եկամուտների աճը։

«Այսօրվա կառավարության ծրագրի 4.6 բաժնում մինչև 2026 թվականը խոստացել են  նվազագույն կենսաթոշակի չափը հասցնել պարենային զամբյուղի արժեքին և միջին կենսաթաշակային չափը՝ նվազագուն սպառողական զամբյուղի արժեքին, նվազագույն աշխատավարձն էլ դարձնել 85 հազար դրամ»,-հիշեցրեց պատգամավորը։

Նա ներկայացրեց պաշտոնական վիճակագրություն, ըստ որի. շուրջ 500 հազար կենսաթաշակառուների միջին թոշակի չափը 49 հազար դրամ է, իսկ  մեկ անձի սպառողական զամբյուղը 75800 դրամ է։

 «Աշխատանքային կենսաթոշակառուների  շուրջ 20 %-ը ստանումեն 38 000 դրամ իսկ կենսաթոշակառուների մոտ 1/3-ը աղքատ են  կամ ծայրահեղ աղքատ և ստանում են անապահովության  նպաստ»,-ասաց Ավետիսյանը՝ նկատելով, որ խոստումը կատարելու համար այս կառավարությունը հաջորդ տարի կենսաթոշակը պետք է բարձրացնի 55 %-ով։

 Ընդդիմադիր պատգամավորը շարունակեց. «Անապահովության նպաստ ստացողների թիվը այս իշխանությունների իրականացրած խստացումների և մանիպուլյացիաների հետևանքով նվազելէ շուրջ 40 %-ով՝ դառնալով 60752 հազար ընտանիք, այն դեպքում երբ գրեթե չի փոխվել աղքատության միջին մակարդակը...

 Արդեն ակնհայտ է, որ այս խոստումները ևս մնալու են թղթի վրա, քանի որ դրանց կատարմանն ուղղված փոփոխություններ նախատեսված չէն կառավարության հաստատած 2026 թ. բյուջեի նախագծով»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder