Մեր ֆրակցիայի կին պատգամավորները, այսպես՝ կիբերհարձակումների են ենթարկվում. Լիլիթ Ստեփանյան
Քաղաքական
16:38 30/09/2025
Հայաստան

Մեր ֆրակցիայի կին պատգամավորները, այսպես՝ կիբերհարձակումների են ենթարկվում. Լիլիթ Ստեփանյան

«Վերջին տարիներին քիչ չենք խոսում կիբերհանցագործությունների մասին և օրեցօր տարբեր հարթակներում և ոլորտներում դրանք ավելանում են»,- ԱԺ  նիստում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանին դիմեց ՔՊ-ական պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը։

Կին պատգամավորը հիշատակեց նաև բանկային զեղծարարության դեպքերը և անցավ քաղաքական գործընթացներին։

«Օրինակ, կաևոր համապետական քաղաքական պրոցեսներից առաջ մեր ֆրակցիայի կին պատգամավորները, այսպես՝ կիբերհարձակումների են ենթարկվում»,-ասաց Ստեփանյանը և հիշեցրեց նաև օրերս Սուրեն Պապիկյանի հետ պատահած դեպքը։

Կիբեռանվտանգության մասին օրենքի նախագիծը զեկուցող Մխիթար Հայրապետյանը նշեց, որ պետք է քաղաքացիների մոտ բարձրացնել նոր տեխնոլոգիաներից օգտվելու հիգիենան։

Միևնույն ժամանակ նախարարը հայտարարեց, թե օրինագծով նվազեցնելու են կիբերհարձակումները Հանրապետության վրա և օրենքն ընդունելուց հետո ցանկացողներն այլևս կմտածեն մինչև մեր երկրի վրա հարձակվելու վրա գումարներ վատնելը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder