Դաշնակցական կրթության նախարարների օրոք գրված դասագրքերը նույնպե՞ս պետք է քրեական հետաքրքրության առարկա դառնան. Կարապետյանը՝ Մինասյանին
Քաղաքական
12:53 30/09/2025
Հայաստան

Դաշնակցական կրթության նախարարների օրոք գրված դասագրքերը նույնպե՞ս պետք է քրեական հետաքրքրության առարկա դառնան. Կարապետյանը՝ Մինասյանին

«Դուք համարում եք, որ այն դասագրքերը որոնցով ես դպրոցում սովորել եմ և որոնք գրվելեն դաշնակցական կրթության նախարարների օրոք նույնպե՞ս պետք է լինեն քրեական հետաքրքրության առարկա»,-ԱրծվիկՄինասյանին հարցրեց ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանը։

Մինասյանը ներկայացրեց ՀՀ ՔՕ 136-րդ հոդվածի փոփոխման նախագիծ,որով խստացվում է հայոց ցեղասպանության հերքումը, հետևանքների մեղմումը։

Մարիա կարապետյանը իր խոսքը հիմնավորեց նրանով, որ դրանցով նա սովորել է պատմական պատում, ըստ որի  Հայկական հարցը մշտապես եղել է մեծ պետությունների շահարկման գործիք՝ ընդդեմ Օսմանյան կայսրության և նաև այս հանգամանքն է հանգեցրել Հայոց ցեղասպանությանը։

«Երբ ասում եք, որ Խորհրդային Միությունը, ելնելով Լենին-Աթաթուրք պայմանավորվածություններից և ԽՄ-Թուրքիա հարաբերությունների փոփոխվող կոնտեքստից, երբ Թուրքիան դարձավ ՆԱՏՕ-ի անդամ, Հայոց ցեղասպանության հարցը սկսեց օգտագործվել արտաքին քաղաքականության գործիք։ Կարծում եք, որ այս միտքը և՞ս պետք է լինի քրեական հետաքրքրության առարկա»,-հարցրեց Մարիա Կարապետյանը։

Արծվիկ Մինասյանը չհամաձայնեց այդ պնդման հետ, քանի որ այն ոչ թե ցեղասպանության փաստն է հերքում, կամ նվազեցնում է դրա վնասական հետևանքները, այլ ցեղասպանության հարցի օգտագործմանն էր վերաբերում։

 

«Ի տարբերության դրան, Տիկին Կարապետյան,  ձեր բազմաթիվ հայտարարություններ կարող են քրեական, իրավական տեսակետից, առերևույթ հնչեցված համատեքստում լինել ուսումնասիրության և իրավական գնահատականի առարկա, ակնհայտորեն այնպիսի արտահայտություններ, որոնցով դուք փորձ եք անում մեղմել  ցեղասպանության հետևանքները և հանրային ընկալման տեսակետից բթացմանն ուղղված գործողությւոններ կատարել՝ ստեղծելով կեղծ ապահովության միջավայր»,-ասաց Արծվիկ Մինասյանը։

Ընդդիմադիր պատգամավորը հատկապես առանձանցրեց ժամանակակից Թուրքիայի և նրա կրտսեր եղբոր գործողությունների մասով։

ԱԺ հանձնաժողովը և Կառավարությունը բացասական եզրակացություն են տվել օրինագծին, հիմնավորելով որ օրենքի համապատասխան հոդվածով արդեն բորոլ ցեղասպանությունները ժխտելը պատժվում է և պետք չէ առանձնացնել Հայոց Ցեղասպանությունը։

«Հայաստան» խմբակցության նախագծի հիմնավորման մեջ ասվում է.

«Հայոց պատմության քառուղիներում Հայոց ցեղասպանությունը ամենաողբերգական ու չսպիացող վերքն է: Հայ ժողովրդի բնաջնջունից բացի, տեղի ունեցավ նաև հայրենազրկում: Այն իր ծավալով ու հրեշային ծրագրով աննախադեպ էր նաև համաշխարհային պատմության ընթացում:

Ցավոք, ժամանակին Հայոց ցեղասպանության անպատժելիությունն ու ժխտողականությունը հանգեցրեցին մարդկության դեմ նորանոր ոճիրների:

Մասնավորապես, ինչպես ներկայացված է Միացյալ Նահանգների Հոլոքոստի թանգարանում, Ադոլֆ Հիտլերը 1939 թ. Լեհաստանի վրա հարձակումը հրահանգելու ժամանակ ի չիք դարձրեց բոլոր առարկություններն՝ ասելով. «Ի վերջո, ո՞վ է այսօր խոսում հայերի ոչնչացման մասին»՝ հիմք դնելով հրեաների ցեղասպանության համար:

Ռաֆայել Լեմկինը, որը սահմանեց «ցեղասպանություն» եզրույթը և որը կանգնած էր ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի ակունքներում, Հայոց ցեղասպանությունը վկայակոչում էր որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն:

Հայոց ցեղասպանության առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այն իրագործվել է այդ հանցակազմի օբյեկտիվ կողմին ներհատուկ բոլոր ձևերի գործադրմամբ՝ նպատակ ունենալով հայ ժողովրդի բնաջնջմամբ տեր դառնալ նրա բնօրրանին: Բացի այդ, Հայոց ցեղասպանության հերքումը, ի տարբերություն մյուս ցեղասպանությունների, որոնք իրականացվում են հիմնականում մասնավոր անձանց կամ կազմակերպությունների կողմից, կատարվում է որոշ պետությունների (Թուրքիա, Ադրբեջան և այլն) պաշտոնական և բազմակողմանի աջակցությամբ: Նրանք խոշոր միջոցներ են ծախսում այդ նպատակով՝ ներգրավելով նաև այլ պետական կառույցների, հասարակական կազմակերպությունների, կրթական ու գիտական հաստատությունների, քաղաքական գործիչների ու այլ անձանց:

Հետևաբար, սույն նախագծով սահմանվում է քրեական պատասխանատվության դրույթ՝ հատուկ Հայոց ցեղասպանության հերքման համար, որը բխում է նաև Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի անվտանգության նկատառումներից»:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder