Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Միրզոյանը Ռադոսլավ Սիկորսկիին ներկայացրել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունները
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկիի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Զրուցակիցները հանգամանալից քննարկել են Հայաստանի և Լեհաստանի միջև գործընկերության խորացման հնարավոր ուղղություններն ու առկա մեխանիզմները։
Արարատ Միրզոյանը և Ռադոսլավ Սիկորսկին մտքեր են փոխանակել ԵՄ շրջանակներում ընթացիկ գործընթացների, ինչպես նաև ՀՀ եվրոպական ինտեգրացիային առնչվող հարցերի շուրջ։ Անդրադարձ է կատարվել «Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին» օրենքին, ՀՀ-ԵՄ՝ տարբեր ուղղություններով խորացող գործընկերության հարցերի։
Հայաստանի և Լեհաստանի ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել նաև աշխարհաքաղաքական զարգացումներին, ժողովրդավարական գործընթացներին՝ ընդգծելով առկա մարտահրավերների հաղթահարման հարցում փոխգործակցության կարևորությունը։
Միրզոյանը ներկայացրել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունները՝ շեշտելով հատկապես հաստատված խաղաղության կարևորությունը տարածաշրջանի կայուն զարգացման, հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում։