Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
4-րդ գյուղի տներից մեկի բակում հայտնաբերվել է տղամարդու մարմին
Սեպտեմբերի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։00-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հաղթանակ թաղամասում՝ Շահումյան փողոցի տներից մեկում, ծառից կախված դի կա։
«Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները։
Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է. նշված տան բակում ծառից կախված հայտնաբերվել է նույն տան բնակիչ, 50-ամյա Կարեն Բ-ի դին։
Դեպքի մասին ոստիկանության Մալաթիայի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ»,-հայտնում է shamshyan.com-ը։