Ձերբակալվածի խուզարկությամբ սինթետիկ թմրամիջոց է հայտնաբերվել
Իրավունք
18:22 30/09/2025
Հայաստան

Ձերբակալվածի խուզարկությամբ սինթետիկ թմրամիջոց է հայտնաբերվել

Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները սեպտեմբերի 28-ին մայրաքաղաքի Մեսրոպ Մաշտոցի պողոտայում ձերբակալել և «Կիա» մակնիշի մեքենայով հանդերձ՝ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 33-ամյա մի երիտասարդի։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մեթամֆետամին տեսակի թմրամիջոցի նմանվող բյուրեղանման զանգված։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին, իսկ մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder