ԵՏՀ -ը զրոյացնում է ներմուծվող շարժիչային վառելիքի մաքսատուրքերը մինչև 2026-ի հունիսի 30-ը
Տնտեսություն
14:08 30/09/2025
Տարածաշրջան

ԵՏՀ -ը զրոյացնում է ներմուծվող շարժիչային վառելիքի մաքսատուրքերը մինչև 2026-ի հունիսի 30-ը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից հայտնում են.

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշում է ընդունել մինչև 2026 թվականի հունիսի 30-ը ներառյալ զրոյացնել շարժիչային բենզինի, ռեակտիվ շարժիչների վառելիքի, դիզելային վառելիքի, նավային վառելիքի և գազոյլի այլ տեսակների ներմուծման մաքսային տուրքերի դրույքաչափերը։ 

Որոշումը կայացվել է շարժիչային վառելիքի ներքին շուկայում հավասարակշռությունը ապահովելու նպատակով՝ արտադրության ծավալների տեղային կրճատման և պահանջարկի սեզոնային աճի պայմաններում։

Որոշումը ուժի մեջ կմտնի դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օր անց»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder