Իմ և իմ գործընկերների անունից երբեք և երբեք չի լինի նման բան. ՔՊ-ական պատգամավորը՝ իմպիչմենտին միանալու մասին
Քաղաքական
12:00 30/09/2025
Հայաստան

Իմ և իմ գործընկերների անունից երբեք և երբեք չի լինի նման բան. ՔՊ-ական պատգամավորը՝ իմպիչմենտին միանալու մասին

«Վարչապետի մեկնաբանությունը ես չեմ կարող ներկայացնել, որովհետև ինքը կարող է ներկայացնել իր մեկնաբանությունը»«-ԱԺ պետազրույցի ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու Նիկոլ փաշինյանը «գերի» եզրույթը վերաձևակերպել է «Երկարամյա կոնֆլիկտի բերումով անազատության մեջ հայտնված անձինք» արտահայտությամբ։

Բաքոյանը վստահեցրեց, որ միջազգային գործընկերների հետ բոլոր հանդիպումների բարձրացնում են գերիների հարցը։

ՔՊ-ական պատգամավորը չի գտնում, որ Փաշինյանի ձևակերպումը էական է, այլ խոսքը գնում է Բաքվի բանտում գտնվող հայերին և աշխատանք են տանում նրանց վերադարձի ուղղությամբ, որի մասին հանրությունը շատ դեպքերում տեղյակ չէ։

Պատախանելով իմպիչմենտի գործընթացին ՔՊ-ականների միանալու հավանականության մասին հարցին՝ Բաքոյանն ասաց. «Իմ և իմ գործընկերների անունից  երբեք և երբեք չի լինի նման բան, որովհետև ՔՊ խմբակցության բոլոր պատգամավորներն այլկերպ չեն մտածում»։

Ըստ Բաքոյանի՝ Աղազարյանի և Ասլանյանի նման այլ կերպ մտածող ՔՊ-ականները կհեռացվեն խմբակցությունից։

 Բաքոյանը նաև հերքեց լուրը, որ ՔՊ-ում դժգոհություն կա պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանից։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իմ և իմ գործընկերների անունից երբեք և երբեք չի լինի նման բան. ՔՊ-ական պատգամավորը՝ իմպիչմենտին միանալու մասին