Ստանձնել եմ Վոլոդյա Գրիգորյանի և Կարեն Աբրահամյանի սպանության մեջ մեղադրվող Նարեկ Օհանյանի պաշտպանությունը. Փաստաբան
Իրավունք
14:15 30/09/2025
Հայաստան

Ստանձնել եմ Վոլոդյա Գրիգորյանի և Կարեն Աբրահամյանի սպանության մեջ մեղադրվող Նարեկ Օհանյանի պաշտպանությունը. Փաստաբան

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում հայտնում է. 

«Ստանձնել եմ Վոլոդյա Գրիգորյանի և Կարեն Աբրահամյանի սպանության մեջ մեղադրվող Նարեկ Օհանյանի պաշտպանությունը։

Պաշտպանական կողմն ապացուցելու է Նարեկ Օհանյանի անմեղությունը։ Պաշտպանական կողմն ապացուցելու է, որ հասարակությանը հրամցվող վարկածը մեղմ ասած անհիմն է։

Խորին և անկեղծ ցավակցություններ եմ հայտնում տուժողների ընտանիքների անդամներին։ Շուտափույթ առողջություն եմ մաղթում վնասվածքներ ստացած անձին;

Առայժմ այսքանը»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ստանձնել եմ Վոլոդյա Գրիգորյանի և Կարեն Աբրահամյանի սպանության մեջ մեղադրվող Նարեկ Օհանյանի պաշտպանությունը. Փաստաբան