Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Երևանում. Կա 2 վիրավոր
Իրավունք
16:16 01/10/2025
Հայաստան

Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Երևանում. Կա 2 վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, խոշոր ու շղթայակամ ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։50-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում՝ Երևանյան լճի մոտ, բախվել են «Nissan Rogue», «Mazda», «Kia» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ից հայտնում են, որ վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder