Հյուսիսային Կարոլինայում Ատլանտային օվկիանոսի ափերով անցնող փոթորիկի հետևանքով հինգ տներ փլուզվել ու ջրասույզ են եղել
Հասարակություն
10:38 01/10/2025
Աշխարհ

Հյուսիսային Կարոլինայում Ատլանտային օվկիանոսի ափերով անցնող փոթորիկի հետևանքով հինգ տներ փլուզվել ու ջրասույզ են եղել

Հյուսիսային Կարոլինա նահանգի Բաքսթոն քաղաքում Ատլանտային օվկիանոսի ափերով անցնող փոթորիկի հետևանքով հինգ տներ փլուզվել ու ջրասույզ են եղել։

Միջազգային ԶԼՄ-ներում տարածված տեսանյութում երևում է, որ տները պահող մետաղյա ձողերն ուժեղ քամուց ճոճվում են, ապա տեղի տալիս փոթորկի ուժին ու անցնում ջրի տակ։ Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ Հայտնի է, որ Ումբերտո և Իմելդա փոթորիկներից փլուզված տները եղել են չբանեկցված։

CBnews-ի փոխանցմամբ, վերջին վեց շաբաթվա ընթացքում սա երկրորդ դեպքն է, որ նահանգը կանգնում է փոթորկից առաջացած ուժեղ ալիքների  հետևանքների առաջ։

Օգոստոսի վերջին «Էրին» փոթորիկը Հյուսիսային Կարոլինայի Ռոդանտե քաղաք բերեց ալեկոծ ալիքներ և բարձր մակընթացություններ, որի հետևանքով ծովափնյա տները կանգնեցին փլուզման եզրին։

Հյուսիսային Կարոլինայի ափը գրեթե ամբողջությամբ կազմված է նեղ, ցածրադիր արգելապատնեշային կղզիներից, որոնք տարիներ շարունակ քայքայվել են ծովի մակարդակի բարձրացման պատճառով։ 2020 թվականից ի վեր Սիաշորի լողափերում փլուզվել է տասնյոթ մասնավոր տուն։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հյուսիսային Կարոլինայում Ատլանտային օվկիանոսի ափերով անցնող փոթորիկի հետևանքով հինգ տներ փլուզվել ու ջրասույզ են եղել