ԱՄՆ կառավարությունը «շաթդաուն» է հայտարարել
Քաղաքական
15:27 01/10/2025
Աշխարհ

ԱՄՆ կառավարությունը «շաթդաուն» է հայտարարել

ԱՄՆ կառավարությունը դադարեցնում է աշխատանքը` «շաթդաուն» է հայտարարել, քանի որ Սենատին չի հաջողվել ընդունել ֆինանսական տարվա բյուջեի մասին օրինագիծը։ Այս մասին հաղորդել է BBC-ին։ 

Այդ ընթացքում,  պետական գործակալությունների աշխատանքների և ծրագրերի մեծ մասը կկասեցվեն, պետական աշխատակիցների մի մասը կգնան չվճարվող արձակուրդ, իսկ որոշ աշխատողներ կշարունակեն աշխատանքը առանց վարձատրության:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. 

«ԱՄՆ բյուջեի չհաստատմամբ պայմանավորված՝ Facebook-ի մեր էջում նոր հրապարակումներ չեն լինի մինչև գործունեության լիարժեք վերսկսումը։ Բացառություն կկազմեն անվտանգության և ապահովության հետ կապված անհետաձգելի հրապարակումները։

Չհաստատված բյուջեի պայմաններում ԱՄՆ-ում և ԱՄՆ դեսպանություններում ու հյուպատոսարաններում կշարունակվեն արդեն նշանակված անձնագրային և վիզաների ծառայությունները, քանի դեռ իրավիճակը թույլ կտա։ Այս էջում թարմացումներ կլինեն մեր գործունեության լիարժեք վերսկսումից հետո, իսկ մինչ այդ կտեղադրվեն բացառապես անվտանգության և ապահովության վերաբերյալ հրապարակումները։ Մեր ծառայությունների և աշխատանքային կարգավիճակի մասին տեղեկություններ կարող եք գտնել travel.state.gov կայքում»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder