Ե՞րբ բացահայտեցիք, որ Արմեն Դանիելյանը գանձ է, գտածո․ Ագնեսա Խամոյանը՝ Փաշինյանին
Քաղաքական
18:26 01/10/2025
Հայաստան

Ե՞րբ բացահայտեցիք, որ Արմեն Դանիելյանը գանձ է, գտածո․ Ագնեսա Խամոյանը՝ Փաշինյանին

«Դուք օրերս հանդիպել եք ՄԻԵԴ նախագահ Մատիաս Գիյոմարի հետ, ասում են՝ բովանդակային քննարկում եք ունեցել, համենայնդեպս, ըստ այդպես արձանագրված էր հաղորդագրության մեջ։ Ինձ հետաքրքիր է, թե արդյո՞ք դուք արդարադատության մարտիկ, օբյեկտիվության աղբյուր, իմաստնության ակունք Արմեն Դանիելյանի մասին պատմել եք ՄԻԵԴ նախագահին։ Ինձ հետաքրքիր է, պատմեցի՞ք արդյոք ՄԻԵԴ նախագահին, որ օրենքի իրավունքի դիկտատուրայի շրջանակներում Արմեն Դանիելյանին վերաքննիչից տարել եք Վճռաբեկ դատարան։ Հաջորդ հարցս․ Ինձ հետաքրքիր է՝ ե՞րբ բացահայտեցիք Արմեն Դանիելյանի բացառիկությունը, երբ պարզեցիք, որ Դանիելյանը գանձ է, գտածո է»,- ԱԺ-ում տեղի ունեցող հարցուպատասխանի ընթացքում հարց հնչեցրեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

Ի պատասխան Փաշինյանն ասաց․ «ՄԻԵԴ-ում մենք քննարկել ենք դատաիրավական համակարգի հետ կապված խնդիրներ և չենք քննարկել անհատներ, անձեր և անհատական դրվագներ։ Մենք քննարկել ենք արդարադատության ոլորտի պրոբլեմները, որոնք կան Հայաստանում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ինստիտուցիոնալ կարևորությունը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապված հարցեր։ Այլ հարցեր չենք քննարկել»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder