Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Մի բորբոքվեք, ես էլ, ինչպես դուք, բժիշկ չեմ. Իրավաբան առողջապահության նախարարը՝ իրավաբան ընդդիմադիր պատգամավորին
«Նախարարության կողմից օֆերտայի սկզբունքով պետական պատվերի մեխանիզմն խնդրահարույց է։ Մասնավորապես Ռադիոլոգների ինստիտուտի հաստատված ուղեցույցում սահմանված է խիստ սահմանափակ ախտորոշումների տեսակներ, որոնցով հնարավոր է ստանալ ուղեգրեր անվճար հետազոտություն անցնելու համար»,-Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը։
Նա նշեց, որ շատ դեպքերում պացիենտները ունենում են տվյալ հետազոտությունն անցնելու անհրաժեշտություն, սակայն չեն կարողանում անցնել անհրաժեշտ հետազոտությունը և անվճար բուժում ստանալ։
«Ստացվում է, որ պետությունն իբր որոշակի խումբ շահառուների համար սահմանում է անվճար բուժօգնություն, սակայն գործնականում չի ապահովում այդ աջակցության լիարժեք հասանելիությունը»,-ասաց պատգամավորը և հարցրեց, թե այդ սահմանափակումը ինչով է պայմանավորված և նախարարությունը պատրաստվում է ընդլայնել անվճար հետազոտությունենրը։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պատասխանեց, թե ռադիոլոգներն են որոշել, թե որնք են անհրաժեշտ ստուգումները և դրանց հիման վրա է նախարարությունն անվճար ստուգումների ցանկը սահմանում և շեշտեց,թե չի հասկանում պատգամավորի հարցի էությունը։
Արման Ղաազարյանն ասաց թե MRT և KT հետազոտությունների մասին է խոսքը, որոնք նախարարը հայտարարել էր, թե անվճարն է, բայց մարդիկ դիմում են հիվանդանոց, սակայն իրենց ասում են, որ անվճար չէ։
«Մի կողմից ասում եք անվճար է, մյուս կողմից դրանք այնքան սահմանափակ եք դրել, որ մարդիկ չեն կարողանում անվճար ուղեգրվել»,-հայտարարեց Ղազարյանը։
Անահիտ Ավանեսյանն արձագանքեց.«Մի բորբոքվեք, ես էլ, ինչպես դուք, բժիշկ չեմ և ես չեմ որոշում թե որոնք են ցուցումները MRT և KT հետազոտությունները անցնելու համար, դրա համար կան մասնագետներ, մասնագիտական ասոցիացիաներ և նրանք, հիմնվելով ուղեցույցների վրա, սահմանում են, թե որոնք են անվճար ուսումնասիրությունները»,-ասաց նախարարը՝ նշելով որ ըստ այդմ էլ անհրաժեշտության պարագայում գործում է օֆերտան։