Թագուհի Թովմասյանը պահանջում է 9 մլն դրամ բռնագանձել ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանից
Քաղաքական
22:36 01/10/2025
Հայաստան

Թագուհի Թովմասյանը պահանջում է 9 մլն դրամ բռնագանձել ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանից

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայցադիմում է ներկայացրել ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի դեմ։

DataLex տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ ընդդիմադիր պատգամավորը ՔՊ-ական պատգամավորից պահանջում է հրապարակային՝ տեսանյութի միջոցով ներողություն խնդրել իր վերաբերյալ վիրավորական արտահայտությունների համար, նաև Արթուր Հովհաննիսյանից բռնագանձել 9 մլն դրամ, որից 3 միլիոնը՝ որպես հասցված վիրավորանքի համար ոչ նյութական վնասի փոխհատուցում, 6 միլիոնը՝ որպես զրպարտության համար ոչ նյութական վնասի փոխհատուցում։

Դատական-տեղեկատվական հարթակում արձանագրված է, որ հայցադիմումը մակագրվել է  Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Աննա Սամվելի Շիլաջյանին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder