Մահացել է Պավլիկ Ղարսլյանը
Սպորտ
15:44 01/10/2025
Հայաստան

Մահացել է Պավլիկ Ղարսլյանը

63 տարեկանում երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է հայկական բռնցքամարտի լավագույն մասնագետներից մեկը՝ ՀՀ վաստակավոր մարզիչ Պավլիկ Ղարսլյանը։ Այս մասին  հայտնում են բռնցքամարտի ֆեդերացիայից։

Ղարսլյանը մեծ դեր է ունեցել հայկական բռնցքամարտի զարգացման գործում․ նրա սաները բազմիցս հաղթել են Եվրոպայի և աշխարհի առաջնություններում՝ նվաճելով բարձրակարգ մեդալներ։ Նա երկար տարիներ եղել է նաև Հայաստանի հավաքականների մարզչական շտաբում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder