Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Օդեսայում ջրհեղեղի հետևանքով 5 հոգանոց ընտանիք է զոհվել, նրանց թվում 8-ամյա երեխա
Օդեսայում ինը մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, մահացել է ուժեղ անձրևների և դրանց հաջորդած ջրհեղեղի հետևանքով: Հայտնել է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ԱԱՊԾ):
Ուկրաինական ԶԼՄ-ները գրում են, որ Օդեսայում ուժեղ անձրևները սկսվել են սեպտեմբերի 30-ին, և ընդամենը յոթ ժամվա ընթացքում քաղաքում տեղացել է գրեթե երկու ամսվա նորմայի չափ անձրև։
Զոհերի թվում է հինգ հոգանոց ընտանիքը, որը ապրում էր նկուղում։ Հզոր ալիքի պատճառով նրանք չեն կարողացել դուրս գալ։ Տեղացիները նշում են, որ սա աննախադեպ է բան է։