Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, խոշոր ու շղթայակամ ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։50-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում՝ Երևանյան լճի մոտ, բախվել են «Nissan Rogue», «Mazda», «Kia» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ից հայտնում են, որ վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։