«Wizz Air» ավիաընկերությունը պաշտոնապես բազավորվեց Զվարթնոց օդանավակայանում
Տնտեսություն
14:19 01/10/2025
Հայաստան

«Wizz Air» ավիաընկերությունը պաշտոնապես բազավորվեց Զվարթնոց օդանավակայանում

Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Զվարթնոց միջազգային օդանավակայանում տեղի ունեցավ հունգարական  «Wizz Air» ավիաընկերության բազայի բացման պաշտոնական արարողությունը: 

«Զվարթնոց» օդանավակայանից հայտնում են, որ կբազավորվեն երկու ժամանակակից Airbus A321neo ինքնաթիռներ, որոնք նախորդ սերնդի ինքնաթիռների համեմատ ապահովում են վառելիքի սպառման և CO₂ արտանետումների 20%-ով կրճատում, ինչպես նաև՝ աղմուկի 50%-ով նվազեցում:

Այսօրվանից սկսած ավիաընկերությունն առաջարկում է 8 նոր ուղղություններ դեպի Եվրոպա՝ Պրահա (մեկնարկել է), Համբուրգ (մեկնարկել է), Նեապոլ (մեկնարկել է), Փարիզ Բովե (հոկտեմբերի 2-ից), Պաֆոս (հոկտեմբերի 2-ից), Բարի (հոկտեմբերի 26-ից), Բուխարեստ (հոկտեմբերի 26-ից), Մեմինգեն (հոկտեմբերի 28-ից): 

Ընդհանուր առմամբ «Wizz Air» ավիաընկերությունը Երևանից կիրականացնի չվերթեր 16 ուղղություններով դեպի 9 երկիր:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder