Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Կենսաթոշակը պետք է բարձրացնեք 32-35 հազ դրամով, հիմա ասում եք 4 հազ. դրամ հետվճար կտանք, բա եղա՞վ. Ավետիսյանը՝ ՀՀ կառավարությանը
«Հաջորդ տարի լրանում է կառավարության 5-ամյա ծրագիրը, իսկ դրա 4-ի 6-րդ բաժնում մինչև 2026 թվականը խոստացել եք նվազագույն կենսաթոշակի չափը հասցնել պարենային զամբյուղի արժեքին և միջին կենսաթաշակային չափը՝ նվազագուն սպառողական զամբյուղի արժեքին, նվազագույն աշխատավարձն էլ դարձնել 85 հազար դրամ»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ կառավարությանը դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։
Նա ներկայացրեց պաշտոնական վիճակագրություն, ըստ որի, շուրջ 500 հազար կենսաթաշակառուների միջին թոշակի չափը 49 հազար դրամ է, իսկ մեկ անձի սպառողական զամբյուղը՝ 81681 դրամ։
«Այսինքը, դուք պետք է հաջորդ տարվա համար մոտ 67%-ով բարձրացնեք միջին թոշակի չափը, որ ձեր խոստումը կատարած լինեք և մոտ 20-21%-ով էլ բարձրացնեք նվազագույն կենսաթոշակի չափը, որ էլի ձեր խոստումը կատարեք, և 13 %-ի չափով էլ նվազագույն աշխատավարձը; Ի դեպ ձեր խոստումը վերաբերում է ՀՀ շուրջ 800 հազար քաղաքացիների»,- ասաց Ավետիսյանը և հարցրեց, թե կառավարությունը արձանագրո՞ւմ է, որ ձախողել է իր 5-ամյա ծրագրի սոցիալական խոստումները, քանի որ 2026 թ բյուջեի նախագծով նման փոփոխությւոններ ուղղակի նախատեսված չեն։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը ասաց, որ գիտեն կառավարության ծրագիրը և հետևում են դրա կատարմանը, բայց կենսաթոշակները բարձրացնելու համար նորարարական գործիքներ են կիրառում՝ հիշեցնելով հետվճարային համակարգը, որը միջինը 4 հազար դրամ լրացուցիչ հետվճար ստանալու մասին է։
«Ձեր համար լավ լուր ունեմ՝ ձեր պատասխանը դասական պոպուլիստական պատասխան էր և չէր բխում իմ հարցադրումից, բայց վատ լուր էլ ունեմ, այն է, որ ձեր գործունեությունն իմ աչքի առաջ ունենալով, մտածում էի, որ պետք է գայիք այստեղ և ասիք՝ այդ խոստումը տվել են հները, ես ինչ կապ ունեմ դրա հետ, թղ գան կատարեն։ Պարզ բան եմ ասում , պարոն Թորթոսյան, 49 հազարը պետք է դառնա 82 հազար, դեռ գներն էլ աճում են 2026 թվականին այս 82 հազրան էլ կարող է դառնալ 85 հազար։ Դուք մեկ տարում պետք է բարձրացնեք 32-35 հազար դրամ, հիմա դուք ասում եք 4 հազար դրամ հետվճար։ Ընդհանրապես չխոսացիք աշխատող աղքատների, նվազագույն աշխատավարձ ստացողներին տված ձեր խոստումների մասին, բա եղա՞վ»,- արձագանքեց Թադևոս Ավետիսյանը