Օդեսայում ջրհեղեղի հետևանքով 5 հոգանոց ընտանիք է զոհվել, նրանց թվում 8-ամյա երեխա
Հասարակություն
16:29 01/10/2025
Աշխարհ

Օդեսայում ջրհեղեղի հետևանքով 5 հոգանոց ընտանիք է զոհվել, նրանց թվում 8-ամյա երեխա

Օդեսայում ինը մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, մահացել է ուժեղ անձրևների և դրանց հաջորդած ջրհեղեղի հետևանքով: Հայտնել է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայությունը (ԱԱՊԾ):

Ուկրաինական ԶԼՄ-ները գրում են, որ Օդեսայում ուժեղ անձրևները սկսվել են սեպտեմբերի 30-ին, և ընդամենը յոթ ժամվա ընթացքում քաղաքում տեղացել է գրեթե երկու ամսվա նորմայի չափ անձրև։

Զոհերի թվում է հինգ հոգանոց ընտանիքը, որը ապրում էր նկուղում։ Հզոր ալիքի պատճառով նրանք չեն կարողացել դուրս գալ։ Տեղացիները նշում են, որ սա աննախադեպ է բան է։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Օդեսայում ջրհեղեղի հետևանքով 5 հոգանոց ընտանիք է զոհվել, նրանց թվում 8-ամյա երեխա