Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արտակարգ դեպք Կ. Զարյանի անվան դպրոցում. 9-րդ դասարանի երեխաները թռել են 2-րդ հարկի դասարանի պատուհանից, բժիշկները պայքարում են աղջիկներից մեկի կյանքի համար
Երևանի Կոստան Զարյանի անվան թիվ 117 դպրոցում օրեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել՝ ծանր հետևանքներով։ Shamshyan.com-ը գրում է, որ սեպտեմբերի 29-ին ժամը 13։00-14։00 ժամանակահատվածում՝ դպրոցում դասապրոցեսի ժամանակ, ուսուցիչներից մեկը բարկանում է երեխաների վրա, ասելով՝ թողեք գնացել, ես չեմ պարապելու, ու ինքը դուրս է գալիս դասարանից, ինչից հետո երեխաները, տեսնելով, որ ուսուցիչը նման վերաբերմունք է ցուցաբերում, դուրս են գալիս դասարանից, ապա փորձում կենտրոնական դռնով հեռանալ դպրոցից, սակայն պահակը չի թույլ տալիս՝ ասելով, որ դեռ դասը չի ավարտվել։
Դրանից հետո, ըստ մի քանի ծնողների հայտնածի, մոտ 20 երեխա 2-րդ հարկի լուսամուտից թռել են, որի ժամանակ երեխաներից մեկը ողնաշարի հատվածում ցավեր է ունեցել, ինչից հետո նրան տեղափոխել են Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն, երեխան եղել է շոկային վիճակում։
Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում հետազոտությունների արդյունքում պարզում են, որ աղջիկը ողնաշարի հատվածում վնասվածք ունի, նա դեռ տևական ժամանակ մնալու է հիվանդանոցում, ստանալու է անհրաժեշտ բուժումներ, որից հետո կատարվելու է վիրահատություն։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դեպքի մասին ծնողները տեղեկացրել են ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին։
Կ. Զարյանի անվան դպրոցից հաստատում են, որ նման միջադեպ եղել է։
«2025թ. սեպտեմբերի 29-ին 9-րդ ա դասարանի մի խումբ աշակերտներ փորձել են փախչել վերջին դասից: Պահակը կանխել է փախուստը . թույլ չի տվել դուրս գալ գլխավոր մուտքից: Նրանք բարձրացել են 2-րդ հարկ, միջանցքի պատուհանից թռել են ցած ու հեռացել դպրոցի տարածքից: Երեկոյան՝ 18:00-ին,աշակերտուհիներից մեկը ցավեր է ունեցել, և ծնողները նրան տեղափոխել են Սուրբ Մարիամ Աստվածածին ԲԿ,որտեղ պարզվել է,որ նա ունի մեկ ողի կոտրվածք:
Երեխան ներկայումս հիվանդանոցում է ՝ բժիշկների հսկողության տակ: Դասարանի դասղեկ Լ.Ջանիկյանը եղել է հիվանդանոցում և պարբերաբար կապի մեջ է ծնողների հետ:
Դպրոց է ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Քանաքեռ-Զեյթունի բաժնի համայնաքային ոստիկան, ոստիկանության ավագ լեյտենանտ Ա.Մինասյանը և մանրամասն զրուցել աշակերտների,տնօրինության և դասավանդող ուսուցիչների հետ»,-ասացին դպրոցից Panorama.am-ին։