Սոֆի Դևոյանի ամուսինը հեռացել է «Փյունիկ» ՖԱ-ից
Սպորտ
12:42 02/10/2025
Հայաստան

Սոֆի Դևոյանի ամուսինը հեռացել է «Փյունիկ» ՖԱ-ից

«Փյունիկ» ՖԱ արդեն նախկին գլխավոր տնօրեն Կիմ Առաքելյանը, որը հասարակության լայն շրջանակներին հայտնի դարձավ Սոֆի Դևոյան կրտսերի հետ ամուսնությունից հետո, հեռացել է ֆուտբոլային ակումբից։  Նա այդ պաշտոնը զբաղեցնում էր 2021 թվականի հունվարից։

«Ավարտում եմ գործունեությունս «Փյունիկ» ֆուտբոլային ակումբում։ Շնորհակալությունս եմ հայտնել բոլորին՝ միասնական աշխատանքի, վստահության և նվիրման համար։ Թեև ավարտում եմ պաշտոնավարումս և այլևս չեմ հանդիսանում ակումբի գլխավոր Տնօրենը, բայց «Փյունիկն» իմ սրտում է»,-մասնավորապես գրել է Առաքելյանն իր ֆեյսբուքյան էջում։



Ակումբից հայտնել են, որ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր տնօրենի պաշտոնում նշանակվել է Սուրեն Բաղդասարյանը։ Նա այս տարվա հունվարից զբաղեցնում էր ակումբի փոխնախագահի պաշտոնը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder