Փաշինյանը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել Զելենսկիի և այլ գործընկերների հետ
Քաղաքական
16:15 02/10/2025
Հայաստան

Փաշինյանը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել Զելենսկիի և այլ գործընկերների հետ

Կոպենհագենում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը կարճատև շփումներ է ունեցել արտերկրի գործընկերների հետ:

ՀՀ կառավարությունից հայտնում են, որ, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի, Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալի, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի, Ֆարերյան կղզիների վարչապետ Ակսել Յոհանեսենի, Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի և այլ գործընկերների հետ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder