«Փաստ». Ում թեկնածությունը կառաջադրեն Փարաքար համայնքապետի պաշտոնում
Օրվա մամուլ
08:30 02/10/2025
Հայաստան

«Փաստ». Ում թեկնածությունը կառաջադրեն Փարաքար համայնքապետի պաշտոնում

«Փաստ» թերթը գրում է.

«Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի ողբերգական մահվանից հետո Փարաքարի ավագանին պետք է ընտրի նոր համայնքապետ։ Ընտրությունները նախատեսված են հոկտեմբերի 7-ին։

Մենք տեղեկություններ ունենք, որ «Ապրելու երկիր» խմբակցությունն առաջադրելու է համայնքի ղեկավարի թեկնածու: Մենք զանգահարեցինք «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանին, որը հաստատեց մեր տեղեկությունը և հավելեց. «Այո՛, «Ապրելու երկիր» կուսակցությունը վճռական է տրամադրված՝ շարունակելու Վալոդյա Գրիգորյանի աշխատանքները, և ավագանու կողմից առաջադրելու է համայնքի ղեկավարի նոր թեկնածու, որն էլ, կարծում ենք, կստանա ձայների մեծամասնությունը»։ Առաքելյանը, սակայն, առայժմ չցանկացավ այլ «փակագծեր» բացել և հայտնել, թե կոնկրետ ում թեկնածությունն են առաջադրելու»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder