Պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ելույթից ժամեր անց ջրային պարեկներն այսօր իրենք են թմրամիջոց հայտնաբերել և առգրավել
Իրավունք
22:20 02/10/2025
Հայաստան

Պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ելույթից ժամեր անց ջրային պարեկներն այսօր իրենք են թմրամիջոց հայտնաբերել և առգրավել

ՆԳՆ Ոստիկանությունից հայտնում են.

«Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի ջրային վաշտի պարեկները սեպտեմբերի 30-ին Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-21104» մակնիշի մի ավտոմեքենա։ 

Ստուգմամբ պարզվել է, որ 25-ամյա ուղևորի մոտ  կիսամոխրացված հետքերով ապակյա գլանակ և դեղնականաչավուն զանգվածով 2 փաթեթ կա՝ լցված տարբեր քաշերով մարիխուանայի նմանվող զանգվածներով։ Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին»։

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում իր ելույթի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ամբիոնից հիշեցրեց, որ ներ ստեղծված ստորաբաժանման ջրային պարեկներն անցնում են թմրանյութերի շրջանառության քրեական գործերով;

Աղբյուրը`Panorama.am
Placeholder