Սա քաղաքական ղեկավարության... Զինվորականներն իրենց մեդալները թողեցին կառավարության աստիճանների դիմաց
Հասարակություն
12:08 02/10/2025
Հայաստան

Սա քաղաքական ղեկավարության... Զինվորականներն իրենց մեդալները թողեցին կառավարության աստիճանների դիմաց

Արցախյան պատերազմներին մասնակցած 7 զինվորական իրենց մեդալները, շքանշանները թողեցին կառավորության շենքի աստիճանների դիմաց։ 

Նրանք հավաքվել էին կառավարության մոտ՝ իրենց բողոքն արտահայտելու իշխանության վարած «հակապետական, ապազգային քաղաքականության դեմ»։ Որպես պայքարի ձև ընտրել են իրենց մեդալներից, շքանշաններից հրաժարվելը՝ կառավարությանը հանձնելը։ 

Կառավարությունից որևէ մեկը դուրս չեկավ՝ նրանց մեդալները վերցնելու։ Զինվորականները ստիպված իրենց ծառայության, հայրենիքի համար պայքարելու, դրա դիմաց արժանացած մեդալներն ու շքանշանները դրեցին գետնին՝ կառավարության աստիճանների դիմաց։ 

«Սա ձեր հակամարգի, ձեր քաղաքական ղեկավարության... իմաստ չկա էլ շարունակելու»,- դիմելով կառավարության շենքի դիմաց պատ կազմած ոստիկաններին՝ ասաց զինվորականներից Արմեն Պետրոսյանը։

Նախքան մեդալներից հրաժարվելը՝ նա ցույց տվեց իր մեդալներից մեկն ու հուզված ասաց.  «Սա իմ ամենաթանկ մեդալն է։ Զինծառայության ժամանակ եմ ստացել, երբ հակառակորդի սպային միջդիրքային հատվածում իրեն խելոք չպահելու համար «ճանապարհեցինք իրենց տուն»։ Զորամասի հրամանատարը հպարտության խոսքեր ասաց, որոնք ես չեմ մոռանում։

Ցավով եմ կոնկրետ այս մեկը տալիս»։ 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սա քաղաքական ղեկավարության... Զինվորականներն իրենց մեդալները թողեցին կառավարության աստիճանների դիմաց