Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Դաունինգ սթրիթի հայտարարության համաձայն՝ Կառլ III թագավորը հաստատել է Սառա Մալալիի նշանակումը որպես Քենթերբերիի արքեպիսկոպոս, Անգլիկան եկեղեցու ղեկավար։
«Թագավորը հաստատել է վեհաշուք տիկին Սառա Մալալիի թեկնածությունը Քենթերբերիի տաճարի կանոնիկների կոլեգիայի կողմից Քենթերբերիի լորդ արքեպիսկոպոսի պաշտոնում ընտրվելու որոշումը։Նա կփոխարինի արժանապատիվ Ջասթին Պորտալ Ուելբիին»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ հայտարարել է կառավարության գրասենյակը։
Մալալին ոչ միայն կդառնա Անգլիայի եկեղեցու առաջին կին արքեպիսկոպոսը, այլև պատմության մեջ Քենթերբերիի ամենաերիտասարդ արքեպիսկոպոսը՝ 63 տարեկան հասակում: Ներկայումս Լոնդոնի եպիսկոպոսի պաշտոնը զբաղեցնող Մալալին իր պաշտոնը կստանձնի հունվարին:
Մալալին առաջին անգամ ձեռնադրվել է 2001 թվականին, իսկ 2004 թվականին նա թողել է իր կարիերան Առողջապահության նախարարությունում՝ Լոնդոնի Սաթոն թաղամասում լրիվ դրույքով ծառայության անցնելու համար։ 2017 թվականին նա դարձել է Լոնդոնի եպիսկոպոս։ 2018 թվականին նա նշանակվել է Լորդերի պալատում որպես եկեղեցու ներկայացուցիչ։
2005 թվականին Մալալին առողջապահությանը մատուցած իր ծառայությունների համար արժանացել է տիկնոջ՝ ասպետի կանանց համար նախատեսված կոչման։
Մալալին նախկինում արտահայտվել է Եկեղեցում միասեռ ամուսնությունները օրհնելու օգտին։ Երբ Անգլիայի եկեղեցին 2023 թվականին հաստատեց միասեռ ամուսնությունները, նա դա անվանել է «հույսի ակնթարթ», բայց ընդունել է, որ Եկեղեցու ներսում տարաձայնությունները մնում են։