Վարդան Ղուկասյանը չի արտահանձնվի Հայաստան. ԴՕԿ
Քաղաքական
11:48 03/10/2025
Հայաստան

Վարդան Ղուկասյանը չի արտահանձնվի Հայաստան. ԴՕԿ

Միգրացիոն դատարանի որոշմամբ ԴՕԿ կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանը չի արտահանձնվի Հայաստան։ Նման հայտարարություն է  տարածել նրա կուսակցությունը։

«Միևնույն ժամանակ դատարանը գտել է, որ Վարդան Ղուկասյանի կողմից թույլ են տրվել միգրացիոն կարգի խախտումներ, ուստի պետք է լքի ԱՄՆ ի սահմանները։ Դատարանի վճռի հետ կապված ավելի մանրամասն տեղեկատվություն կտրվի երկուշաբթի փաստաբան պարոն Բաղդասարյանի կողմից մամլո ասուլիսի ընթացքում»,-ասված է կուսակցության հայտարարության մեջ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վարդան Ղուկասյանը չի արտահանձնվի Հայաստան. ԴՕԿ