Քաղաքական պատվերը տրված էր, ուղղակի փաթեթավորման հարց էր․ Գեղամ Մանուկյան
Քաղաքական
18:25 03/10/2025
Հայաստան

Քաղաքական պատվերը տրված էր, ուղղակի փաթեթավորման հարց էր․ Գեղամ Մանուկյան

«Ամբողջ դատաքննությունը լրիվ ուրիշ թեմայի մասին էր, և ամբողջ իշխանական քարոզչամեքենան, Նիկոլի ստրուկ դատաիրավական համակարգը, գլխավոր դատախազ,  քննչականի պետ բոլոր բոլորի գլխավորությամբ, ուղղակի կատարում էին ամբողջ ընթացքում Նիկոլ Փաշինյանի քաղաքական պատվերը և քաղաքական իշխանության պատվերը»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգմավար Գեղամ Մանուկյանը։

Նշենք, որ քիչ առաջ դատարանը Միքայել Սրբազանին դատապարտեց երկու տարի ազատազրկման։

Պատգամավորի խոսքով՝ նույնիսկ երեկ, ԱԺ-ում տեղի ունեցող  հարցուպատասխանի ընթացքում,  Նիկոլ Փաշինյանի պահվածքը վկայում էր, որ քաղաքական պատվերը տրված է, ուղղակի փաթեթավորման հարց էր։

«Դատավորը հիմա տարբեր փաթեթավորմամբ այս իշխանության համար թիվ մեկ  հարցը՝ Սրբազանը պետք է մնա անազատության մեջ։Դեռ հարց է, թե ի՞նչ սահմանափակումներ կան սրբազանի հետագա, նույնիսկ անազատության մեջ գտնվելու ընթացքում ՝հրապարակային խոսքի, քարոզի և այլնի։ Այս  իշխանությանը պետք էր բոլոր հայրենասեր, հայրենատեր խոսք ու կշիռ ունեցող հասարակության կողմից այդ խոսքը ընկալվող բոլոր ակտիվ գործիչներին, ուղղակի, անազատության մեջ պահել, լռեցնել։ Սա առաջինն է և վերջինը չի, այսպես շարունակվելու է»,- ասաց Մանուկյանը։

Քաղաքական գործիչը չբացառեց, որ Սրբազանին ազատազրկելուն կհաջորդի կուսակցությունների դեմ արշավներ, կուսակցությունների արգելումներ և այլն։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder