Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Դատում են ոչ թե Միքայել Սրբազանին, այլ մեր խիղճն ու հավատը. Էլինար Վարդանյան
«Արդեն իսկ դատարանն իր կողմնակալությունը ցույց է տվել վերդիկտի միջոցով, երբ բոլորովին քրեաիրավական հիմք չունեցող գործով Միքայել Սրբազանին ճանաչեց մեղավոր»,- Միքայել Սրբազանի գործով դատական նիստից առաջ լրագրողներին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։
Նա նշեց, որ այս պարագայում որևէ դրական ելք ակնկալել այս դատարանից՝ միամտություն է։
«Այն փաստական հիմքերը, որոնք դրվել են այս գործի հիմքում, դրանք ամենևին չեն ապացուցում այն հանցանքը, որ վերագրվել է Միքայել Սրբազանին։ Եթե այսօր պատիժ նշանակեն ու լինի ազատազրկման ձևով, ինչը միջնորդել է դատախազությունը, բոլորս պետք է ընդունենք, որ դատում են ոչ թե Միքայել Սրբազանին, այլ մեր խիղճն ու հավատը։ Հակառակ պարագայում այսպիսի շինծու, կարած գործով մարդուն տանել ու միջնորդել ազատազրկում՝ նշանակում է զուտ քաղաքական պատվեր կատարել»,- ասաց Է.Վարդանյանը։
Նա ընդգծեց, որ դատավորների մեծ մասը դարձել է այս իշխանությունների կամքը կատարող, այս իշխանության համար դատավճիռներ դատկող դատավորներ։
Հիշեցնենք, որ քիչ անց հրապարակվելու է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատավճիռը։
Հանրային մեղադրողը պահանջել էր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ ընտրել 2 տարի վեց ամիս ազատազրկում։
Հիշեցնենք, որ դատարանը մեղավոր էր ճանաչեց Միքայել Սրբազանին ՔՕ 422-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքում՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը: