Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վիրջինիա նահանգի Ռիչմոնդ քաղաքի Ալֆրեդա Հոքինս անունով մի կին շահել է 100,000 դոլար՝ պահարանը մաքրելիս գտած հին վիճակախաղի տոմսով։ Դեպքի մասին հաղորդում է Metro-ը։
Հոքինսը սկսեց ստուգել տոմսերը, և դրանցից մեկը հաղթեց։
«Ես գրեթե ուշաթափվեցի», - խոստովանել է ամերիկուհին։
Հոքինսը հրավիրվել է հատուկ արարողության, որտեղ նրան նվիրել են իր անունով գրված 100,000 դոլարի հսկայական չեկ։ Կազմակերպիչների խոսքով՝ գլխավոր մրցանակը շահելու հավանականությունը 1,101,600-ից մեկն էր։
Հոքինսն ասել է, որ դեռ չգիտի, թե ինչի վրա կծախսի գումարը։ Նա ասել է, որ, հավանաբար, գումարի մի մասը կօգտագործի ընտանեկան ծախսերի համար, իսկ մնացածը՝ արձակուրդի համար։